Վերջերս կյանքից հեռացավ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը։
2018թ․ հունվարին «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը միավորվեցին «Արմենպրես» լրատվական գործակալության հետ։
Փորձեցինք տեղեկանալ, թե ով է փոխարինելու «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնում Տիգրան Ֆարմանյանին։
Օրաթերթի խմբագրությունից մեզ հայտնեցին, որ այս պահին գլխավոր խմբագրին ժամանակավոր փոխարինում է Արմեն Հովակիմյանը, որը գլխավոր խմբագրի տեղակալն է։ Թե ով կնշանակվի պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր՝ աշխատակցուհին արձագանքեց․ «Դեռ ոչինչ պարզ չէ»։
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ արձագանքեց, որ ասելիք չունի այս պահին, կոռեկտ էլ չի համարում այդ մասին խոսել, քանի որ Տիգրան Ֆարմանյանի մահվանից քառասուն օր չի անցել։