Կարող եք չպատասխանել, ուղղակի խնդրում եմ անշտապ ու սթափ վերլուծել. առավոտից ամբողջ ՖԲ-ն Աննայի հասցեին քֆուրներով լցնելը արդյոք իր ֆան-ակումբի անդամներից գեթ մեկ հոգու վանեց իրենից։
Կամ արդյոք, այսպես ասած, չեզոքներից գեթ մեկ հոգու բերեց ընդդիմադիր դաշտ։
Իսկ կարո՞ղ է այնպես լինել, որ այդ գրառումը հատուկ էր արվել, որ իր ֆան-ակումբը՝ տեսնելով քֆուրները, ավելի համախմբի ատելի «նախկիններից» հալածվող «խեղճ Աննայի» շուրջ։
Իսկ կարո՞ղ է, հայհոյանքների այդ ալիքը չեզոքների մոտ էլ առաջացրեց «սաղիցդ զզվում եմ, իզուր չի, որ չեմ ուզում հետաքրքրվել քաղաքականությամբ» արձագանք։
Կարո՞ղ է հատուկ էր արվել գրառումը բևեռացումը խորացնելու համար և թեև լրիվ տեղին Աննային հայհոյեցիք, բայց դրանով, այնուամենայնիվ, իր ցանկացած էֆեկտը տասնապատկեցիք։
Կարեն Վրթանեսյան