Միջազգային

Մոսկվան և Բաքուն կրկին «սիրախաղի» մեջ են

Մոսկվան և Բաքուն կրկին «սիրախաղի» մեջ են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է բարձր մակարդակի առաջիկա շփումները և մշակութային ու հումանիտար կապերի վերականգնումը։

«Կայացել է մտքերի փոխանակում ռուս-ադրբեջանական օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Նրանք համաձայնեցրել են բարձր մակարդակի առաջիկա շփումների վերաբերյալ իրենց քննարկումները։ Մանրամասն քննարկվել են երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ մշակութային ու հումանիտար կապերի լիարժեք վերականգնման կարևորությունը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ռուսական կողմը հայտնել է փոխադարձ հանձնառություն՝ շարունակելու համատեղ աշխատանքը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության շահերից ելնելով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image