Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունը թաքուն է պահում կադրային փոփոխությունները

Պաշտպանության նախարարությունը թաքուն է պահում կադրային փոփոխությունները

«Հրապարակի» տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր գերատեսչությունում կադրային ջարդ է սկսվել։

«Հրապարակը» Հարությունյանին հասցեագրված հարցմամբ հետաքրքրվել էր․
«1․ Քանի՞ ՊՆ աշխատակից ու սպա եք աշխատանքից ազատել։
2․ Քանի՞ աշխատակից ու սպա է սեփական դիմումի համաձայն հեռացել համակարգից»։

Ի պատասխան, ՊՆ-ից հայտնել են, որ «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

«Զինվորական ծառայության կազմակերպման, ներառյալ՝ զինվորական ծառայության ընդունման և զինվորական ծառայությունից արձակման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և հիմքերով», - նշված է ՊՆ պատասխանի մեջ։ Փաստորեն նախարարությունն, ըստ էության, չի հերքում կադրային փոփոխությունների հանգամանքը։

Ինչ վերաբերում է թվեր նշելուն, ապա ՊՆ-ն հրաժարվել է այս մասով տեղեկություն տրամադրել՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի (Տեղեկատվության ազատության սահմանափակումները) 1-ին մասի 1-ին կետի (1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք) և Պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 9-ի թիվ 9-ն հրամանով հաստատված 1-ին հավելվածի ցանկի 10-րդ գլխի (X. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ) և 55-րդ կետի (ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի) պահանջներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image