Երեկ ԱԺ լիագումար նիստի աշխատանքներն ընդհատվել էին առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Նարեկ Զեյնալյանին հարցեր ուղղելու փուլում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Զեյնալյանին հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի առաջին իսկ պահից սկսած` բազմաթիվ հորդորներ և առաջարկներ են ուղղվել կառավարությանը, հարցրեց՝ տեղյա՞կ էր, որ կար 48 կետանոց առաջարկությունների փաթեթ, արդյոք այն քննարկման առարկա դարձե՞լ էր։ Եվ նաև որպես երկրորդ հարց՝ ինչպե՞ս է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարի 1-ին փուլի արդյունքները՝ նկատի ունենալով Հաշվեքննիչ պալատի այն եզրակացությունը, որ 2020 թվականի 1-ին եռամսյակում նախարարության ներքին աուդիտի վարչությունը լուծարելուց հետո փոխանակ այս ծառայությունները գնվեն շուկայից, գումարները վերաբաշխվել են, հավանաբար՝ պարգևատրումների համար։ Այսինքն՝ առողջապահության նախարարությունը չի ապահովել ներքին պատշաճ վերահսկողությունը։ «Համավարակն արտակարգ իրավիճակ էր բոլոր երկրների համար` առանց բացառության։ Որևէ պետություն պատրաստ չէր դրան՝ անկախ իր առողջապահական համակարգի զարգացածության մակարդակից, հաճախ կարիք էր լինում շատ արագ որոշումներ կայացնելու։ Երկրներ կային, որտեղ քովիդն ավելի առաջ էր սկսվել, և կար կարիք իրենց փորձը տեղայնացնելու»,-ասաց թեկնածուն։ Զեյնալյանը, մասնակցելով պարետատան բոլոր նիստերին, տեղյակ է, որ Դաշնակցության փորձագիտական խմբերի այդ առաջարկները քննարկվել են, և ընդունվել են այն առաջարկները, որոնք գտել են, որ արդյունավետ կլինեն քովիդի դեմ պայքարում։ Չհերքեց նաև՝ այո, եղել են պարգևատրումներ, քանի որ համավարակին բուժաշխատողների մեծ բանակ էր ներգրավված, որն աշխատում էր շաբաթը 7 օր՝ 24 ժամվա ռեժիմով։ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ իր հարցը վերաբերում էր ադմինիստրատիվ աշխատողների պարգևատրումներին։ Ընդ որում` ներքին վերահսկողության համար նախատեսված գումարների մասով։ «Նաև մահվան մեծ ծավալներում անփորձությունն ի՞նչ կշիռ է կազմել, ի վերջո, մահվան թվերը մեզ մոտ, համեմատած այլ երկրների հետ, մեծ է եղել»,-իր հարցն այլ կերպ ձևակերպեց Արծվիկ Մինասյանը։ Նարեկ Զեյնալյանն էլ նորից չհերքեց՝ գուցե կազմակերպչական խնդիրներ եղել են, որոնք, առանց բացառության, եղել են բոլոր երկրներում։ Նաև չթաքցրեց, որ ադմինիստրատիվ օղակներում էլ ստացել են պարգևավճարներ, նրանք էլ բավականաչափ ծանրաբեռնված են եղել։ Ասաց, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։ Ապա պատգամավորները գրանցվեցին ելույթների համար։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
×
❮
❯