Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Բանակցություններից հետո երկու կողմերը համատեղ մամուլի հայտարարություններ են արել։
Ֆիդանը ընդգծել է, որ Անկարան չի ցանկանում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը տարածվի Սև ծով։ Նա նշել է, որ նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի վրա հարձակումները, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքին վտանգի ենթարկելը անընդունելի են։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Թուրքիան կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը շարունակել Ստամբուլի ձևաչափով։ Նա կարծում է, որ երկխոսության պահպանումը մնում է հակամարտության խաղաղ կարգավորման ամենահարմար ուղին։
Ֆիդանը նշել է, որ Անկարան կշարունակի իր ջանքերը՝ Սևծովյան տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունները աջակցելու համար։