Հասարակություն

Տաղավարներում քեֆ անելու հերթ է

Տաղավարներում քեֆ անելու հերթ է

Վաղամեռիկ մարդկանց հիշատակին նրանց հարազատները Տավուշի մարզի անտառներում հուշաղբյուրներ եւ դրանց կից զրուցարաններ, տաղավարներ են կառուցել` «բեսեդկաներ»։ Այդ տաղավարներում հիմնարկներով, ընտանիքներով, ընկերներով, հարազատներով՝ հիմնականում շաբաթ, կիրակի օրերին, քեֆեր են անում՝ առանց տեղի համար վճարելու։

Այնքան շատ է տաղավարներում քեֆ անել ցանկացողների քանակը, որ դրանք նախապես են «ամրագրում»` նախօրոք գնում են եւ տաղավարում թուղթ են փակցնում՝ վրան գրված, որ այսինչ օրը, այսինչ ժամերին տաղավարը զբաղեցված է լինելու, եւ զբաղեցնողի հեռախոսահամարն են անգամ նշում։ Տավուշի մարզի բնակիչների զգալի մասը, իհարկե, դժվարությամբ է օրվա ապրուստը հոգում, մեծ թվով մարդիկ բանկերում չմարված վարկեր ունեն, սակայն բնակչության ինչ-որ խավ էլ քեֆ անելու համար միշտ փող ունի եւ տրամադրություն։ Անտառի հուշաղբյուրներին կից տաղավարները հազվադեպ են ազատ լինում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image