Հասարակություն

102 միլիոն վարկ են վերցնում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչի վրա են ծախսելու

102 միլիոն վարկ են վերցնում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչի վրա են ծախսելու

Սահմանադրական դատարանում քննվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: 

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Սահմանադրական դատարանում փորձում է հիմնավորել առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման համար 102 միլիոն եվրո վարկ վերցնելու կարևորությունը, մի ծրագրի համար, որը փաստացի դեռ գոյություն չունի: 

Վարկային ծրագիրը նախատեսված է հետագա 5 տարիների համար: Համակարգի ներդրման համար նախատեսված օրենքն էլ չկա, սակայն նախարարի տեղակալը բարձր դատարանում ներկայացնում է 102 միլիոն եվրո գումար վերցնելու անհրաժեշտությունը, ծախսելու եղանակը: 

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե այդ գումարները որտեղ են ծախսվելու, ինչի համար են վերցնում, միայն օրենքը կարող է որոշել, թե ապահովագրական համակարգը ներդնելը որքա՞ն գումար է պահանջելու, իսկ այդ օրենքը բացակայում է: 

«Համակարգը 2025 թ.-ին չի ներդրվելու, բայց գումարներ եք ծախսելու, որը կապ չունի պարտադիր առողջապահական համակարգի ներդրման հետ:  Ծրագրի իրականացումը պայմանավորված է մի օրենքով, որը փաստացի չկա, եթե չեմ սխալվում այն հիմնադրամն էլ չկա, որով վերցնելու եք այդ գումարը: Կատարեցիք ծախսերը, բայց չընդունվեց օրենքը, ի՞նչ է լինելու: Սայլը ձիուց առաջ եք դրել. վերցնում եք գումարը, ասում եք՝ կծախսենք, կընդունենք օրենք: Օրենքը չկա:  Եթե ընդանրապես օրենք չընդունվեց, էդ գումարը ո՞նց եք ծախսելու»,-Նանուշյանից հետաքրքրվեց Թովմասյանը: 

Փոխնախարարը պտտվում էր իր առանցքի շուրջ ու չէր կարողանում պատասխանել Թովմասյանի հարցին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image