Քիչ առաջ ՀՔԾ-ից դուրս է եկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, նրան ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ընտրակաշառք բաժանելու կասկածանքով և Առուշանյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Առուշ Առուշանյանը նաև հրաժարվել է ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ նրա դեմ ցուցմունք էր տվել նախօրեին ձերբակալված Լուսինե Ավետյանը՝ Քարահունջ համայնքի վարչական ղեկավարը, ցուցմունք էր տվել Առուշանյանի դեմ եւ նրան բերման ենթարկելու առիթը դա էր։