Սպորտ

Անգլիայի հավաքականի դարպասապահը ռեկորդ է սահմանել

Անգլիայի հավաքականի դարպասապահը ռեկորդ է սահմանել

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը ազգային հավաքականում Աշխարհի առաջնության հանդիպումների թվով ռեկորդ է սահմանել։ Նորվեգիայի հետ Անգլիայի հավաքականի հանդիպումը ԱԱ ¼-րդ եզրափակչի շրջանակում, դարձել է նրա ԱԱ շրջանակում ունեցած 18-րդ հանդիպումը։ 32-ամյա Փիքֆորդը այս ցուցանիշով առաջ է անցել Հարի Քեյնից, ով ԱԱ շրջանակում 17-րդ հանդիպման մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ։

Անգլիայի հավաքականի կազմում Փիքֆորդը մասնակցել է 89 ֆուտբոլային հանդիպման։ Ակումբային մակարդակում նա հանդես է գալիս «Էվերթոնի» կազմում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image