Ֆինանսների նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով հունիսի 10-ին պայմանագիր է կնքել Հասմիկ Օրդուխանյանի հետ։ Պայմանագիրը Օրդուխանյանը կնքել է ոչ թե որպես ԱՁ, ՍՊԸ, այլ որպես ՀՀ քաղաքացի։ Պայմանագրով Օրդուխանյանը ստանձնում է Ֆինանսների նախարարության կարիքների համար գնումների մասնագետի խորհրդատվության մատուցման պարտավորություն։ Իսկ խորհրդատվությունը մատուցելու է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար կայունացման և զարգացման եվրոպական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում։ Խորհրդատվություն իրականացնելու ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ին է, իսկ այս ծառայության համար նախարարությունը վճարելու է 13 մլն 56 հազար դրամ։
Թեև Հասմիկ Օրդուխանյանը ծառայությունը մատուցել է որպես ՀՀ քաղաքացի, սակայն մեզ հայտնի դարձավ, որ վերջինս ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գնումների բաժնի պետն է։