Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանի քավոր մարզպետը երկրորդում է վարչապետ սանիկին 

«Հրապարակ». Փաշինյանի քավոր մարզպետը երկրորդում է վարչապետ սանիկին 

Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող, Ադրբեջանին պատկանող հողերի մասին իշխանավորների արած հայտարարությունների առնչությամբ լրագրողների հարցերին, ասել է․ «Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ է երեւում է, էդտեղ տհենց մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։ 

Նոյեմբերի 5-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել մարզպետ Ղալումյանին․ «Հոկտեմբերի 31-ին Դուք, պատասխանելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող, Ադրբեջանին պատկանող հողերի մասին լրագրողների հարցերին, ասել եք, որ մեծ գաղտնիք չկա, լրագրողները լավ գիտեն, որ Ոսկեպարի, Բերքաբերի հատվածներում նման տարածքներ ունենք։ Ոսկեպարում եւ Բերքաբերում ի՞նչ տարածքներ են դրանք, ինչքա՞ն մակերեսով, Ձեր կարծիքով,

Տավուշի մարզից այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ քանի՞ հեկտար տարածք կա»։ 
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Հոկտեմբերի 31-ին Ձեր նշած ճեպազրույցի ընթացքում մարզպետ Հայկ Ղալումյանն արդեն հանրայնացրել է հարցի վերաբերյալ իր իմացած տեղեկատվությունը։ Մնացյալ տվյալների ճշտման նպատակով առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմնին»։ Իսկ ո՞րն է, ըստ մարզպետ Հ․ Ղալումյանի, այդ հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տնօրինող «համապատասխան լիազոր մարմինը»։ 
Մարզպետը եւ մարզպետարանը, ըստ էության, չեն պատասխանել իմ հարցին, թե դրանք ինչ տարածքներ են։ Վերջապես, մարզպետն ինչո՞ւ է հիմա հանրայնացնում այդ թեման։ Ինձ թվում է՝ դա սերտորեն կապված է նրա հետ, որ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում․ «Ղազախի շրջանի երեք գյուղերի եւ Նախիջեւանի Քարքի գյուղի վերադարձն Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է»: Եվ հավելել էր, որ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքում գրել է․ «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Բոլորն անմիջապես հասկացան, որ Նիկոլ Փաշինյանի այդ գրառումն իրականում սահմանազատման արդյունքում Արծվաշենը ետ բերելու մասին չէ, այլ՝ Ադրբեջանի պահանջները կատարելու, դա սահմանազատման անվան տակ 4 անկլավների հանձնման անոնս է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր, մարզպետ Հայկ Ղալումյանն իր ճեպազրույցում  հենց այդ հանձնման անոնսն է արել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image