Ճեպազրույցի ընթացքում լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեցին՝ կապված տարբեր քաղաքական ուժերի վերաբերյալ տարածված ձայնագրությունների հետ։ Մասնավորապես նա հետաքրքրվեցին, թե արդյոք այդ գործերով որևէ կարգավիճակ ունեն այդ ուժերի ղեկավարները՝ հարցաքննության կանչվելու կամ քրեական վարույթներում ներգրավվելու տեսանկյունից։
Լրագրողները օրինակ բերեցին «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը՝ նշելով, որ դրա վերաբերյալ բազմաթիվ ձայնագրություններ են շրջանառվել և հարցրեց՝ արդյոք Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը հրավիրվել են իրավապահ մարմիններ, թե ոչ։
Ի պատասխան՝ Նահապետյանը նշեց, որ նման հարցերը պետք է դիտարկվեն յուրաքանչյուր քրեական վարույթի շրջանակում առանձին։ Նրա խոսքով՝ նախ պետք է ուսումնասիրվեն առկա գործերը և դրանցում եղած ապացույցները։ Եթե որևէ քաղաքական ուժի ղեկավարության մասով բավարար ապացույցներ կան, ապա, ըստ նրա, համապատասխան իրավական գործընթացները կսկսվեն և հնարավոր է նաև քրեական հետապնդում։