Հասարակություն

Նիկոլը ընդդեմ Նիկոլի

Նիկոլը ընդդեմ Նիկոլի

Երեկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ ֆորումի բացմանը Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության մասին ֆունդամենտալ ելույթ է ունեցել՝ ներկայացնելով ցեղասպանության մոդելները, խոսել է գենոցիդի գենետիկ մտածողության, ինքնության կորստի, հայաթափման՝ որպես ցեղասպանության դրսեւորումներից մեկի մասին, ապա բարձրացրել է ատելության խոսքի դեմ պայքարի հարցը՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման միջոց։

Ընդհուպ հասել է նրան, որ ասել է, թե պետք է ամեն ինչ անենք, որ «թուրք» բառը որպես վիրավորանք չընկալվի, եւ հայտարարել է, որ ամենից շատ ինքն է արժանացել այս որակումին, բայց ինքը դրանից երբեւէ չի վիրավորվել։ Եվ առհասարակ՝ նրա խոսքը համեմված է եղել խաղաղության, խաղաղասիրության, հարեւանության, երկխոսության քարոզով։

Իսկ խոսքի առաջին հատվածում Փաշինյանը բավականին մանրակրկիտ նկարագրել է, թե ինչ ցեղասպանություն է իրականացվում մեր տարածաշրջանում՝ ադրբեջանցիների կողմից եւ անգամ օրինակներ է բերել․ «Այսօր մենք տեսնում ենք հետեւողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում: Եվ այս առումով պիտի ընդգծեմ այն սադրանքները, որոնք տեղի են ունենում, մասնավորապես, Լաչինի միջանցքում»: Եթե ելույթի առաջին ու երկրորդ մասերը տարանջատես, կարող է թվալ, թե դրանք երկու տարբեր մարդիկ են արտասանել։

Ընդ որում՝ հակոտնյա հայացքների տեր մարդիկ, որոնք համաձայն չեն միմյանց հետ։ Հակառակ դեպքում՝ եթե դու խոսում ես թշնամանքի կառավարումից, կոչ ես անում թուրքին չատել, չմերժել, այլ նրա հետ երկխոսել, իսկ նա ցեղասպանության ծրագիր ունի, ուրեմն դու քո ազգը տանում ես ոչնչացման։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image