Երեկ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մի հայտարարություն արեց՝ ասելով, որ իշխանությունը ուռճացրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարկանիշը եւ նրա միջոցով փորձում է քաղաքը տանել: Սա նաև խոսում է այն մասին, որ հետընտրական միավորումն անհնարին է դառնում։
Այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց Վարդան Ղուկասյանից, թե ինչու Մարտուն Գրիգորյանը նման հայտարարություն արեց եւ ինչ է սպասվում առաջիկայում՝ ընտրություններից հետո :
«Երբ իմացա, որ իրենց տունը խուզարկում են, երեք ավագանու թեկնածուների ուղարկեցի այնտեղ, որ ասեն՝ դատապարտում ու սատարում ենք իրենց: Ես սպասում էի, որ ինքը մի բան պիտի անի, շատ չխորանամ, ասեմ միայն, ձեռքս Ավետարանին կարող եմ դնել ու ասել, որ ոչ մեկը իմ թիկունքին չկա: Եթե ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին, դա չի նշանակում, որ նա է իմ հետևում:Հիմա ես ընդդիմադիր բոլոր թեկնածուներին առաջարկ ունեմ՝ ինձանից շատ ով ձայն հավաքեց, միանում եմ ձեզ՝ առանց պաշտոն ուզելու, բայց որ ես շատ ձայն ունեցա, կտեսնենք՝ ով է մաքուր, կմիանան ինձ, թե չէ․․․․, բայց դա էլ ասեմ, եթե 3 հոգի հանկարծ իրար միանան ու գան ինձանից ձեն ուզեն, ուրեմն էս իշխանության կամքն են կատարելու »,-ասաց Ղուկասյանը: