Այլ

«Եկել էր Զելենսկու ձեռքը բռնելո՞ւ». գերմանացիները ծաղրել են Բայդենի կիևյան այցը

«Եկել էր Զելենսկու ձեռքը բռնելո՞ւ». գերմանացիները ծաղրել են Բայդենի կիևյան այցը

Գերմանական Die Welt թերթի ընթերցողները արձագանքել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ուկրաինա կատարած այցին՝ նշելով, որ ամերիկացի առաջնորդի նպատակը կարող էր լինել Կիևին նոր հրամաններ հասցնելը։

Բազմաթիվ օգտատերեր նշել են, որ չնայած ամերիկացի առաջնորդի տպավորիչ տեսքին Ուկրաինայի մայրաքաղաքում, գործնականում այդ ճանապարհորդությունը դժվար թե իրական արդյունքների բերի:
«Եկել էր Զելենսկու ձեռքը բռնելու՞»,- հեգնել է Էբերհարդ Ֆ կեղծանվամբ օգտատերը։
Մեկ այլ ընթերցող էլ՝ Հեյկո Ֆ-ն, գրել է․ «Երբեմն ես նույնիսկ ցանկանում եմ, որ չար Թրամփը վերադառնա որպես ոչ տրանսատլանտիստ…»։

«Օ՜... Պարոն Բայդենի գործուղումը, Հանթերի խորհրդատվական պայմանագրերի ժամկետն ավարտվո՞ւմ է, նա այնտեղ որպես ձեռնարկատե՞ր էր, թե՞ որպես Միացյալ Նահանգների նախագահ»,-հավելել է Կարլ Բերգեր անունով օգտատերը։

«Բայդենն այցելում է իր «գործընկերոջը»: Կարծում եմ, որ հիերարխիայի տեսանկյունից դա, հավանաբար, սխալ է ձևակերպված: Դժվար է պատկերացնել, որ Բայդենը Կիև ժամանեց այլ նպատակով, քան տարբեր հրահանգներ տալու», - կարծիք է հայտնել մեկ այլ ընթերցող՝ ՇյոներԼեբենը։

«Ինչպե՞ս նա գտավ այնտեղի ճանապարհը, չէ՞ որ նա մի անգամ կորել էր սեփական այգում...»,- ակնարկելով Բայդենի ցրվածության սինդրոմը՝գրել է Սեբաստիան Ս-ն։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image