Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ նախօրեին տեղի ունեցած իր երդմնակալության արարողությունից հետո ստորագրել է օրենք, որով արգելվում է այդ երկրում ցույցերի ժամանակ դիմակ կրելն ու լազերի օգտագործումը։ Այս մասին տեղեկանում ենք վրացական պաշտոնական աղբյուրներից։ Օրենքը վրացական խորհրդարանի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 13-ին։ Համաձայն օրենքի, ցույցերի ժամանակ արգելվում է դեմքը դիմակով կամ այլ միջոցով քողարկելը։ Արգելված իրերի ցանկում են նաեւ լազերները, որոնք հաճախ են ցուցարարները կիրառում ընդդեմ տեսահսկման սարքերի եւ իրավապահների։ Օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Այլ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Թեժ մրցակցություն է սպասվում
Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր...
Հրաչյա Ռոստոմյանին զգուշացրել են
Ոմանք զարմանում են, թե ինչու Գագիկ Ծառուկյանի համախոհները, թիմակիցները, նրան պատկանող հիմնարկություն...
Վթարային պայմաններ. 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահ...
«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-...
×
❮
❯