Հասարակություն

Հայ ռազմագերին ադրբեջանական բանտում պայքարում է կյանքի համար

Հայ ռազմագերին ադրբեջանական բանտում պայքարում է կյանքի համար

Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար: X-ի իր էջում գրել է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

«Լեյկոցիտների քանակը՝ 14.27 (գրեթե կրկնակի բարձր նորմայից)՝ ուժեղ բորբոքումով։ Սրտի ծանր վնասում. ձախ փորոքի հիպերտրոֆիա, դիաստոլիկ դիսֆունկցիա, աորտայի անբավարարություն։ Կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և չափազանց բարձր արյան ճնշում՝ այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում: Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անտեսում է։ ԿԽՄԿ-ի հասանելիություն չկա։ Իրական բուժում չի իրականացվում։ Պահանջեք անկախ բժիշկների ներգրավում և անհապաղ բուժօգնություն»,- գրել է նա` կցելով միջազգային կառույցների պաշտոնական էջերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image