Այլ

Վրաստանում ցույցերի ժամանակ դիմակ կրելն արգելվել է 

Վրաստանում ցույցերի ժամանակ դիմակ կրելն արգելվել է 

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ նախօրեին տեղի ունեցած իր երդմնակալության արարողությունից հետո ստորագրել է օրենք, որով արգելվում է այդ երկրում ցույցերի ժամանակ դիմակ կրելն ու լազերի օգտագործումը։ Այս մասին տեղեկանում ենք վրացական պաշտոնական աղբյուրներից։ Օրենքը վրացական խորհրդարանի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 13-ին։ Համաձայն օրենքի, ցույցերի ժամանակ արգելվում է դեմքը դիմակով կամ այլ միջոցով քողարկելը։ Արգելված իրերի ցանկում են նաեւ լազերները, որոնք հաճախ են ցուցարարները կիրառում ընդդեմ տեսահսկման սարքերի եւ իրավապահների։ Օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image