Այլ

Չինաստանն «իրենով է անում» ռուսական ավտոշուկան

Չինաստանն «իրենով է անում» ռուսական ավտոշուկան

Այս տարվա ութ ամիսների տվյալներով, դեպի Ռուսաստան ներկրված ավտոմեքենաների 92 տոկոսը չինական արտադրության են։ Այս մասին վկայում են ՌԴ Մաքսային դաշնային ծառայության հրապարակած տվյալները։ Վերջինիս ղեկավար Ռուսլան Դավիդովը ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը պարզաբանել է, որ Չինաստանի հետ ռուսական առեւտրի ծավալները կտրուկ ավելացել են, իսկ ԵՄ-ի հետ ռուսական առեւտրի ծավալները շարունակում են նվազել։

Հունիսի վերջին, ըստ հրապարակված տվյալների, մարդատար մեքենաների ներկրումը Չինաստանից դեպի Ռուսաստան եռապատկվել է, եւ այս տարվա առաջին կիսամյակին այդ մատակարարումների ընդհանուր ծավալը գումարային առումով կազմել է 4,6 միլիարդ դոլար (քանակական առումով՝ 326 հազար միավոր)։ 22 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացումը կազմել է 543 տոկոս։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image