Հասարակություն

Եթե Երևանը թուրքերինը չի, սա ո՞նց կարա թուրքերինը ըլի․ Կայանի բնակիչ

Եթե Երևանը թուրքերինը չի, սա ո՞նց կարա թուրքերինը ըլի․ Կայանի բնակիչ

Հայաթափման վտանգի տակ հայտնված Տավուշի Կայան բնակավայրի բնակիչների որոշ մասը երեկ լրագորղների հետ զրույցում ասացին, որ չեն պատրաստվում լքել իրենց տները։

«Սա մեր հայկական հողն է, մեր հայկական բնակչությունն է։ Սահմանում ապրում ենք, սահման ենք պահում», -  լրագրողների հետ զրույցում ասաց Կայանի բնակիչ Ռոզա Գևորգյանը։

«Երևա՞նն էլ թուրքերինը, ժողովո՛ւրդ։ Բա եթե Երևանը թուրքերինը չի, սա ո՞նց կարա թուրքերինը ըլի։ [...]: Թուրքը, մոռացե՛ք, որ լինի ստի», - ասաց շենքի բնակիչներից մյուսը, ով չցանկացավ անունն ասել։

Նա նշեց, որ այդ պահին որևէ լարվածություն չկա, և որ «նորմալ, մեզ համար ապրում ենք»։ 

«Եթե երեսուն տարի է՝ այս սահմանը գիտեմ, ես չեմ վախենում։ GPS-ով եթե մնա, իմ սենյակի մի թայն էլ ա իրանցը։ GPS-ո՞վ ա հարցը լուծվում», - ընդգծեց Կայանի բնակիչը։

«Հենց թուրքի պոստի տակը ես իմ հողը մշակում եմ։ Գիտե՞ս՝ ինչքան ա կրակել, ո՞վ ա փախել», - հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image