Միջազգային

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նարար Բաչո Ախալայային մեղավոր է ճանաչել իշխանության բռնի փոփոխության հրապարակային կոչերի մեջ և դատապարտել է երկու տարի վեց ամիս ազատազրկման, հաղորդում է վրացական «ԻնտերպրեսՆյուզ» լրատվական գործակալությունը։

Մեղադրող կողմի տվյալներով՝ քրեական հետապնդումը հիմնված է եղել Ախալայայի փետրվարի 16-ին դատական ​​նիստի ժամանակ արված հայտարարությունների վրա։ Հետաքննիչները պնդում էին, որ նախկին նախարարը խոսել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին տապալելու անհրաժեշտության մասին։

Ախալայան դատավճռի հրապարակման ժամանակ դատարանում ներկա չի եղել։ Քրեական գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում սահմանադրական կարգի բռնի փոփոխության և պետական ​​իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի համար։

Այս հոդվածով առավելագույն պատիժը մինչև երեք տարի ազատազրկում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image