Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստը սկսեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին հիշելով` հիշեցնելով, որ այսօր լրանում է այդ ահաբեկչության 23-րդ տարելիցը:
«Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»,-ասաց նա` թվարկելով այդ օրը ԱԺ դահլիճ ներխուժած ահաբեկչական խմբի կրակոցներից սպանված պետական գործիչների անունները` Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Յուրի Բախշյան և այլք: Ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը: