Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ. Փաշինյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստը սկսեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին հիշելով` հիշեցնելով, որ այսօր լրանում է այդ ահաբեկչության 23-րդ տարելիցը:

«Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»,-ասաց նա` թվարկելով այդ օրը ԱԺ դահլիճ ներխուժած ահաբեկչական խմբի կրակոցներից սպանված պետական գործիչների անունները` Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Յուրի Բախշյան և այլք: Ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image