Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզ, Փաշինյանը կարճատեւ զբոսանք կատարեց Արտաշատի փողոցներում, զրուցեց «պատահական» անցորդների հետ, որոնք որքան էլ զարմանալի է որեւէ հարց չունեին երկրի վարչապետին եւ գովերգում էին նրան։ Ինչից տպավորություն ստեղծվեց, որ հերթական բեմադրված շոուն է։
Պարզվում է «պատահական անցորդներից» մեկն էլ Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանն է՝ մուգ ակնոցով ու գլխարկով։