«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Շուկայի աշխատակիցների խոսքով՝ արտակարգ դրություն մտցվելուց հետո տնօրինությունը հայտարարել է, որ նախնական մարտի 16-ից 24-ը չեն աշխատելու, սակայն երկու օր առաջ որոշման մեջ փոփոխություն է եղել և իրենց կանչել են անշխատանքի։
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ տնօրինության և իրենց միջև ծագած խնդիրը կապված է տաղավարների վարձավճարների հետ, տնօրինությունը պահանջում է, որպեսզի աշխատակիցները գան, առեւտուր ապահովեն, որ կարողանան վճարել տաղավարի համար ամենամսյա վարձը։
Մանրամասները՝ տեսանյութում։