Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Նեթանյահուի և նախագահ Թրամփի միջև ընթացող երկխոսության շրջանակներում նրանք ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնել են շարունակել իրենց երկրների միջև համակարգումը տարբեր հարցերի շուրջ։
Նախագահ Թրամփը վարչապետին տեղեկացրել է Պարսից ծոցում ԱՄՆ գործողությունների մասին։
Վարչապետն իր հերթին մտահոգություն է հայտնել (Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի և նրա գործընկերների կողմից Իսրայելի պետության գոյության մասին արված կոշտ հայտարարությունների վերաբերյալ և ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների պահպանման անհրաժեշտությունը», - հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։