Գյումրու ՏԻՄ ընտրությունները հարթ չեն ընթանում թիվ 31/59 ընտրատողամասում։ Թեև մեր այցելության պահին կրքերը հանդարտվել էին, բայց հանձնաժողովի նախագահն ասաց, որ արդեն երկու անգամ միջադեպ է գրանցվել Կոմունիստական կուսակցության ավագանու թեկնածուի և իր, ինչպես նաև թեկնածուի և վստահված անձանցից մեկի միջև։
Ավագանու թեկնածուն մեզ ասաց, որ ՔՊ֊ի վստահված անձի կողմից ուղղորդումներ է նկատել, վերջինս ցուցակը ձեռքին ` դրսում քաղաքացիների հետ ինչ-որ ճշտումներ է արել, ինչը կասկածելի է թվացել։
Հանձնաժողովի նախագահը փորձեց այլ կերպ ներկայացնել իրավիճակը։
Միջադեպի հետ կապված ընտրատեղամասի տարածքը ոստիկանական լրացուցիչ ուժեր էին հսկում։Ոստիկանների մեծ մասը բերվել են Ղուկասյանից, Ախուրյանից, Վանաձորից և անգամ Երևանից։
Մանրամասն՝ տեսանյութում
