Իսրայելի Քնեսեթում Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը օր առաջ պետք է քննարկվեր, բայց չքննարկվեց։ Այս մասին տեղեկացնում է «Իսրայելահայեր» ամսաթերթի հիմնադիր, խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
Նախ 3 օր առաջ թարմացված շաբաթական օրակարգում ընդգրվել էր 31 էջանոց օրինագծերի, օրենքներում փոփոխությունների, արտակարգ նիստերի ժամանակ քննարկվելիք հարցեր, որոնք իհարկե ֆիզիկապես հնարավոր չէր անել։
Երկրորդը ծայրահեղ կրոնական կուսակցությունների ներկայացուցիչները դիտավորյալ ձգձգում էին նիստերն և փորձում ներգործել Քնեսեթի աշխատանքների վրա և ստիպել, որպեսզի հուլիսի 16-ին արձակուրդի չգնա երկրի գլխավոր օրենսդիր մարմինը։
Այստեղ չի բացառվում նաև ազերական լոբբիի ներգրավվածությունը, բայց որքան էլ խոսվի դրա մասին, փաստ է որ լիագումար նիստի օրակարգից հարցը չի հանվել»,-գրել է իսրայելահայ գործիչը։
Հիշեցնենք՝ օրերս Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։
Ինքը՝ հրեական կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է բանաձևին։