Էքսկլյուզիվ

Հայտնի է սոցապ նոր նախարարի անունը

Հայտնի է սոցապ նոր նախարարի անունը

Մենք արդեն գրել ենք, որ կառավարության 80 տոկոսը մոտ օրերս փոխվելու է, տեղեկացանք, որ գտել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին փոխարինողին։

Ի դեպ, Զարուհի Բաթոյանից դժգոհությունները նոր չեն և նրան փոխարինելու ծրագիրը վաղուց էր մշակվում։ Տեղեկացանք, որ Զարուհի Բաթոյանին փոխարինելու է ՀՀ վարչապետի խորհրդական, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ 

Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցությունը այն կուսակցությունն է, որի հետ դաշինք կազմեց Քաղպայմանագիրը 2018 թ. ընտրություններին։ Կուսակցությունը 3 պատգամավոր ունի ԱԺ-ում, որոնք օրենսդրական բուռն գործունեությամբ աչքի չեն ընկել։

Ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը «ՄՈԳՈ» վարկային ընկերության ղեկավարն է, որից շատ մեծ դժգոհություններ կային վարկային բարձր տոկոսադրույքների և վաշխառության մեղադրանքով։ Մենք բազմաթիվ հրապարակումներ ունեինք դրա հետ կապված։

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image