Հասարակություն

Գյումրու նախկին փոխքաղաքապետի առողջական վիճակը վատացել է․ տնային կալանքի պատճառով բուժում չի ստանում

Գյումրու նախկին փոխքաղաքապետի առողջական վիճակը վատացել է․ տնային կալանքի պատճառով բուժում չի ստանում

Hraparak.am-ի տեղեկություններով՝ օրերս կտրուկ վատացել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ, շուրջ 6 ամսից ավելի տնային կալանքի տակ գտնվող  Սուրեն Ջանոյանի առողջական վիճակը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝  նա կաթված է ստացել։

Մայիսի 2-ին Ջանոյանը շտապ օգնությամբ տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ նախնական հետազոտությամբ՝ նախկին փոխքաղաքապետի մոտ  ուղեղի կաթված է ախտորոշվել։ Առաջարկվել է տեղափոխվել մայրաքաղաք կլինիկաներից մեկում պատշաճ հետազոտվելու եւ բուժում ստանալու համար, մինչդեռ տնային կալանքի ռեժիմում այդ  գործընթացը հնարավոր չէ իրականացնել։  «Բալասանյան դաշինքի» անդամ Ջանոյանի պաշտպանը դիմել է դատարան՝ խափանման միջոցի փոփոխության հարցով, սակայն միջնորդությունը հետաձգվել է, նշել են, թե իրավիճակը գնահատելու համապատասխան մասնագիտական բժշկական գիտելիքներ չունեն, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 20-ին:

«Պատկերացնո՞ւմ եք, մինչև հաջորդ նիստ 10 օրից ավել ձգվելու է, նրա վիճակը կարող է կտրուկ վատանալ, ո՞վ է պատասխան տալու»,-մտահոգություն հայտնեց Բալասանյաններին մոտ կանգնած մեր աղբյուրը։

Ջանոյանի ներկայիս պայմանները, ըստ մեր աղբյուրի, չեն համապատասխանում անհրաժեշտ բժշկական հսկողության պահանջներին, և փաստացի նա գտնվում է ոչ բարենպաստ միջավայրում։

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերի հանցավոր օտարման գործով։ Գործի շրջանակում կալանավորվել էին նաև նրա որդին՝ Խաչատուր Բալասանյանը, և  փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ով հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց և գտնվում է տնային կալանքի ներքո։ Երկու անգամ գրավի դիմաց ազատ է արձակվել նաև Խաչատուր Բալասանյանը, իսկ նախկին քաղաքապետի նկատմամբ, որը գտնվում է ԱՄՆ-ում,  հետախուզում է հայտարարված։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image