Տնտեսություն

Ռուսական բանակի թվաքանակն ավելացվում է

Ռուսական բանակի թվաքանակն ավելացվում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ՌԴ Զինված ուժերի անձնակազմի թվաքանակը սահմանվել է 2 399 130 մարդ, որից զինվորականների թվաքանակը կազմում է 1,51 միլիոն մարդ։ Հրամանագրում հանձնարարվում է կառավարությանը համապատասխան բյուջետային հատկացումներն անհապաղ կատարել դաշնային բյուջեից՝ Պաշտպանության նախարարությանը։ Այսպիսով, ՌԴ ԶՈՒ անձնակազմի թվաքանակը ավելացվել է մոտ 7,3 հազարով։

Նշենք, որ ըստ նախագահ Պուտինի, ներկայումս Ռուս-Ուկրաինական հակամարտության գոտում գտնվում է ավելի քան 700 հազար ռուս զինվորական։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image