Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրա մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում։
«Ֆիլմի համար անհրաժեշտ են 1980-1990-ականների զինվորական հագուստներ, դաշտային համազգեստներ՝ աֆղանկա, սովետական բանակի եռագույն կամ քառագույն կամուֆլյաժներ, ֆրանսիական, ամերիկյան, սիրական բանակի համազգեստներ, մաշվածության աստիճանն էական չէ»,-նշում են կազմակերպիչները:
Նշվում է՝ եթե կան մարդիկ, որոնք ունեն և կարող են տալ ֆիլմում օգտագործելու համար իրեր՝ անվերադարձ, քանի որ հնարավոր է վնասվեն և վերադարձի ենթակա չլինեն, կարող են կապ հաստատել Genetic Production-ի հետ։