Հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ Վերոնշյալի վերաբերյան Տիգրան Ավինյանն ասել է. «Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները։
Սա կարևոր քայլ է մեր քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման և քաղաքացիների համար ավելի ապահով ու որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ»: