Հասարակություն

Հայաստանի համար իրավիճակը լինելու է առավել քան բարդ

Հայաստանի համար իրավիճակը լինելու է առավել քան բարդ

Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ուղերձների բովանդակությունը կարելի է անել հետևյալ եզրակացությունները․

1․ Աշխարհաքաղաքական իրավիճակը գլոբալ առումով ընթանալու է առավել լարվածության ուղղությամբ։

2․ Արևելք VS Արևմուտք ռազմական առճակատման ընդլայնման ռիսկերը կտրուկ աճեցին ոչ միայն ուկրաինական ուղղությամբ, այլ նաև երկրագնդի ուրիշ խնդրահարույց հատվածներում։

3․ Հասկանալի դարձավ, որ առայժմ ոչ Արևելքը, ոչ Արևմոտքը պատրաստ չեն քննարկել իրար հետ նոր աշխարհակագի «օրենքները» և ֆիզիկական սահմանագծերը։

4․ Հասկանալի է նաև, որ չեզոք պետությունների համար մանևրելու հնարավորությունները կտրուկ նվազելու են։

5․ Հայաստանի համար իրավիճակը լինելու է առավել քան բարդ, քանզի բացի այն հանգամանքից, որ մենք գտնվում ենք նոր ձևավորվող աշխարհաքաղաքական սահմանների եզրին, մենք նաև անկանոն և «անկապ» քաղաքականություն ենք վարում, փաստացի դատապարտելով ինքներս մեզ լրջագույն ռիսկերի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image