Չինաստանը չեղարկել է Եվրամիության հետ նախապես պլանավորված բանակցությունները։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, Պեկինը շատ անակնկալ ձեւով երկու կարեւոր դիվանագիտական հանդիպում ԵՄ ներկայացուցիչների հետ, չեղարկել է։
Դա տեղի է ունեցել առեւտրային գերտերությունների միջեւ լարվածության աճի ֆոնին՝ չինական ապրանքների՝ ԵՄ անդամ երկրների շուկաներում ավելացման պայմաններում։ Առաջին միջոցառումը կապված էր նախարարական մակարդակով թվային տեխնոլոգիաների հետ կապված քննարկման հետ, երկրորդը պետք է տեղի ունենար ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարի տեղակալ Օլաֆ Սքոգի մասնակցությամբ։ Պաշտոնապես չի ներկայացվել չեղարկման պատճառները, սակայն սովորաբար նման պրակտիկա կիրառվում է՝ ցույց տալու համար դժգոհությունը մեկը մյուսից։