Միջազգային

Հերքում է Իրանի պնդումները և կոչ անում «խելքները գնուխները հավաքել»

Հերքում է Իրանի պնդումները և կոչ անում «խելքները գնուխները հավաքել»

ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի պետական ԶԼՄ-ների հրապարակած կարգավորման հուշագրի տեքստը իրականության հետ կապ չունի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Mehr» գործակալությունը հրապարակել էր14 կետից բաղկացած ԱՄՆ-ի հետ կարգավորման հուշագիրը, որը, մասնավորապես, ենթադրում է 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի սահմանակից գոտիներից:

Ըստ Թեհրանի, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման ծրագիր` առնվազն 300 մլրդ դոլարի չափով:

«Պայմանները, որոնք Իրանը տարածել է, ոչ մի ընդհանուր բան չունեն գրավոր համաձայնեցված պայմանների հետ։ Այն, ինչ նրանք ասել են, այդ թվում՝ համաձայնության հասնելու իրենց թույլ ու խղճուկ հայտարարությունը, ոչ մի կապ չունի ճշմարտության հետ», - գրել է ամերիկացի առաջնորդը։

Բացի այդ, Թրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հնդկական նավերի վրա դրոններով հարձակման համար, ինչպես նաև կոչ արել իրանցիներին արագ «խելքները գլուխները հավաքել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image