Հասարակություն

Քննչական կոմիտեն մեկնաբանում է «Ֆլորենսի» փակումը

Քննչական կոմիտեն մեկնաբանում է «Ֆլորենսի» փակումը

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները մտել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, տարհանել են իրենց երեկոն անցկացնող մարդկանց և փակել են հաստատությունը։ Այսօր մենք դիմեցինք Քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, մեզ պատասխանեցին․

«Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»: Ասացին նաեւ, որ ձերբակալված անձինք չկան։

Հիշեցնենք, որ համալիրը կապվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ և ակնհայտորեն այս գործողության մեջ կա քաղաքական ենթատեքստ։ Եթե անգամ խուլիգանության դեպք է տեղի ունեցել, ինչը շատ հաճախ տեղի է ունենում տարբեր զվարճանքային օբյեկտներում, ապա, որպես կանոն, ոստիկանությունը բերման է ենթարկում խուլիգանություն կատարողներին, բայց օբյկետները չեն փակվում։ Այս պարագայում, երբ անգամ չկան ձերբակալվածներ, պարզ չէ, թե ինչու է «Ֆլորենսը» փակվել։ 


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image