ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ սեպտեմբերի 16-18-ին Հայաստան կատարած այցից հետո հայտարարել է. «Խաղաղության պայմանագիրը եւ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան չի վերացնում ԼՂ կարգավիճակի խնդիրը, որի լուծման որոնումն արդեն երեսուն տարի պահպանվում է միջազգային օրակարգում։ Հենց այսպես պետք է դրան վերաբերվել եւ հենց այսպես է դրան վերաբերվում Ռուսատանը, որքան ես հասկանում եմ, որ ուղարկել է իր խաղաղապահներին հակամարտության գոտի։ Ես հեռացա, իսկ Նենսի Փելոսին մնաց։ Սա դառը կատակ է։ Սակայն նա արտացոլում է այն իրավիճակը, որի պայմաներում Հայաստանի կառավարությունն ու նրան աջակցող շրջանակները փորձում են հարաբերություններ սերտացնել ԱՄՆ եւ Արեւմուտքի հետ, որպեսզի կարողանան հենարան ունենալ եւ երկրի ներսում, եւ դրսում։ Արեւմուտքը խաղում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, իր գլխավոր խնդիրը համարելով Ռուսաստանի որեւէ ազդեցության չեզոքացումը ռեգիոնում։ Եւ հասնում է այս առումով ավելի մեծ հաջողությունների, ընտրելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Բրյուսելյան հարթակը։ Առանց պատշաճությունների գործելով՝ Ադրբեջանը եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիան ըստ էության ստացել են լծակ, որով կարող են հարուցել հակառուսական տրամադրություններ դաշնակից Հայաստանում, որի իշխանությունները դեմ չեն Ռուսաստանի վրա բարդելու առկա դժվարությունները, այդ թվում նաեւ պատասխանատվությունը Ղարաբաղի հանդեպ։ Մոտենում ենք հանգուցալուծմանը։ Թե ինչպես կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, կախված կլինեն առաջիկայում կայացվելիք որոշումներից»։
Այս հայտարարության մեջ առանցքայինը Փելոսին է: Հայաստանից մեծարգո Փելոսիի մեկնելուց հետո (զարմանալիորեն՝ նա 3 օր մնաց Հայաստանումը, ինչը բացառիկ է), առնվազն ինձ թվում էր, թե առաջիկայում Աֆղանստանից դուրս բերված ամերիկյան զորակազմը, ինչպես ակնթարթորեն հեռացավ այդ երկրից, նույն կերպ կժամանի Երևան, այնուհետև Ստեփանակերտ, հետո Նախիջևան, իսկ հաջորդ տարի՝ Հայաստանի արևմտյան մարզեր (բռնազավթված Թուրքիայի կողմից), Ռեմբոյի հետ միասին: Չեղավ այդպիսի բան: Անհասկանալի է, թե էլ ինչպես է հնարավոր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնել:
Ինչպես ասում են՝ Ռուսաստանը синица в руке, իսկ ԱՄՆ-ը, կոնսոլիդացված Արևմուտքը՝ журавль в небе: Անշուշտ, այսպիսի մեկնաբանումը գռեհիկ է, բայց…
Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, ապա մեծարգո Զատուլինը շատ համեստ կարծիք է հայտնել, ասելով, թե դրանք «կախված կլինեն առաջիկայում կայացվելիք որոշումներից»:
Ոչ, հարգելի պարոն Զատուլին, человеk предполагает, а бог решает. А бог давнo, несколько веков назад, предположил, что… Այսինքն, ինչ որոշում էլ կայացնեն որոշները, ի վերջո, դրանք ճշգրտվելու են Աստծո կողմից, որի արդարացիությունն անքննելի է, իսկ որոշումը՝ անբեկանելի:
Գագիկ Վարդանյան