Հունիսի 3-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսելով Հայաստանի հետ հարաբերություների մասին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ոչ մի կերպ այդ հարաբերությունների զարգացումն ու խորացումը կախման մեջ չի դրել հունիսի 7-ի ընտրությունների ելքից։ Ընտրությունները հիշատակել է միայն հպանցիկ ու կողմնակի, հետեւյալ պարբերությունում․
“...The Russians are less than happy about our engagement there. I think there's an evidence they would like the current President to lose this election as a result of this growing relationship with the United States. To be clear we are not there to infrainge the Armenian soveregnity, we are not asking them not to be friends with other countries, we just want to have a relationship with them that's built not just on peace, peace is important but that's just the beginning. It's the economic opportunities that it provides․”։ Թարգամանաբար՝ «...Ռուսները այնքան էլ գոհ չեն այնտեղ մեր ներգրավվածությունից։ Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք կցանկանային գործող նախագահը պարտվի այս ընտրություններում՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ընդլայնման համար։ Հստակության համար, մենք այնտեղ չենք, որ որեւէ կերպ խախտենք Հայաստանի ինքնիշխանությունը, մենք նրանց չենք խնդրում այլ երկրների բարեկամը չլինել, մենք պարզապես ցանկանում ենք ունենալ փոխհարաբերություններ, որոնք ոչ միայն հենվում են խաղաղության վրա. խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է։ Այլեւ դրանով բացվող տնտեսական հնարավորությունների վրա...»։
Ինչպես տեսնում ենք, Ռուբիոն տառ անգամ չի ասում այն մասին, թե Հայաստանում գործող «նախագահի» պարտությունը որեւէ խնդիր կստեղծի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, կամ թե Վաշինգտոնը կնախընտրեր, որ գործող նախագահը հաղթեր։ Անշուշտ, Պետքարտուղար Ռուբիոն տեղյակ է, որ Հայաստանում կայանալիք ընտրություններում պարտություն կարող է կրել ոչ թե երկրի նախագահը, այլ վարչապետը, եւ այդ վարչապետի անուն-ազգանունն էլ հրաշալի գիտե։ Սակայն ինչպես մայիսի 26-ին Երեւանում Նիկոլ Փաշինյանին չհանդիպելով եւ անունը անգամ չտալով, Ռուբիոն ցույց էր տվել ԱՄՆ-ի կատարելապես անտարբեր վերաբերմունքը Փաշինյանի եւ առաջիկա ընտրություններում նրա ճակատագրի հանդեպ (փոխարենը իր ժամանումով ընդգծել էր ԱՄՆ բացառիկ հետաքրքրությունը եւ ամրապնդվող ներկայությունը Հայաստանում), այնպես էլ այժմ Փաշինյանի անունը չտալով եւ նույնիսկ պաշտոնը սխալ նշելով` վերահաստատել է այդ անտարբերությունը։
Չի բացառվում Հայաստանի «գործող նախագահի» մասին խոսելը «վարչապետ Նիկոլ Փաշինյան» ասելու փոխարեն պատասխան է մայիսի 28-ին Թրամփի tweet-ի շուրջ Փաշինյանի զեղծարարությանը, երբ Թրամփի @realDonaldTrump օգտահաշվում հայտնվելուց մի քանի ժամ առաջ Փաշինյանը tweet-ի տեքստը (որով առաջիկա ընտրություններում նա աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին) տարածել էր Հայաստանում իր կուսակցությանը եւ ընտանիքին պատկանող civic.am եւ armtimes.com կայքերից։ Այդ միջադեպը՝ իր հնարավոր բացատրությամբ եւ հարցադրումով, որ ուղարկվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, ներկայացրել էինք 30.05.2026 «Թրամփի tweet-ը Փաշինյանը տարածել է Թրամփից ժամեր առաջ» հոդվածում :
Ինչպեսեւ հոդվածում խոստացել էի, ընթացիկ շաբաթվա սկզբին հարցադրումը ուղարկեցինք նաեւ Պետքարտուղարություն եւ Սպիտակ տուն՝ հետեւյալ խմբագրությամբ․ “May you, please, extend an explanation to this quite strange fact that the US President Donald Trump's tweet about endorsing PM Nikol Pashinyan in upcoming elections, posted on May 28, 2026 was released in Armenia hours ahead before it appeared on President's @realDonaldTrump account?The tweet appeared on Truth Social at 2:54 AM, which is 10:54 AM Yerevan time (taking into account the 8 hour time difference). Still, in PM Nikol Pashinyan's on-line outlets civic.am and armtimes.com the tweet appeared at 07:45 and 09:05 Yerevan time accordingly. How could Pashinyan maintain President Trump's tweet before it was posted?.
Թարգմանաբար՝ «Դուք կարո՞ղ եք, խնդրեմ, պարզաբանել այն տարօրինակ փաստը, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին թվիթը (30.05.2028թ․) Հայաստանում տարածվել է նախագահի @realDonaldTrump էջում հայտնվելուց ժամեր առաջ։ Թվիթը Truth Social-ում հայտնվել է ժամը 2:54-ին, որը համապատասխանում է Երևանի ժամանակով 10:54-ին (հաշվի առնելով 8 ժամյա ժամանակային տարբերությունը)։ Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի civic.am և armtimes.com կայքերում թվիթը հրապարակվել է 07:45-ին և 09:05-ին։ Ինչպե՞ս կարող էր նախագահ Թրամփի գրառումը գտնվել Փաշինյանի մոտ մինչեւ դրա տարածումը»։
Պետդեպում էլ, ինչպես դեսպանատանը գտնում են, որ պատասխանի համար Սպիտակ տուն պետք է դիմել։ Սպիտակ տնից պատասխանի սպասում ենք, երբ ստացվի՝ կհրապարակենք։
Ռուբիոյի այցի շարժառիթները
Մինչ այդ երկու նկատառում այն մասին, թե ինչու մայիսի 26-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ իր Շվեդիա-Հնդկաստան այցի՝ հայտնի եւ հրապարակված ծրագիրը վերջին պահին փոխելով, մեկ ժամով վայրէջք կատարեց Երեւանում։ Ըստ իս առաջին եւ որոշիչ հանգամանքն այն է եղել, որ Փաշինյանի՝ 30%-ի էլ չհասնող ձայներով իշխանության մնալը թվացել է խիստ թեական, հետեւաբար Վաշինգտոնում նախընտրել են հեռացող իշխանության հետ նախաստորագրել փաստաթղթեր, որտեղ (ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունում) կա, օրինակ, այսպիսի կետ․ «Acknowledging the importance of strong borders and mutual interest in contributing to the success of Armenia's "Crossroads of Peace" project and the Trump Route for International Peace and Prosperity, the United States and Armenia plan to enhance cooperation toward strengthening and enhancing effective and independent security agencies of Armenia, with the aim of those agencies taking full responsibility for Armenia's borders».
Թարգմանաբար՝ «Գիտակցելով ամուր սահմանների կարևորությունը և «Խաղաղության խաչմերուկ» ու TRIPP ծրագրերի հաջողությանը նպաստելու փոխադարձ շահագրգռությունը, ԱՄՆ-ը եւ Հայաստանը ծրագրում են համագործակցությունը՝ Հայաստանում անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների կայացման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվություն ստանձնելու նպատակով»։
Կարծում եմ, յուրաքանչյուրին էլ պարզ է, թե ինչ խորության տեղաշարժի մասին է խոսքը։ Եթե ամերիկյան աջակցությամբ հնարավոր է դառնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովել, ապա ռուսական ռազմաբազայի դերը չեզոքանում է, ավելի տրամաբանական է դառնում հաջորդիվ ամերիկյան ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում։
Մեկ այլ հրաշալի կետ նույն փաստաթղթից․ «The United States and Armenia intend to support joint initiatives for the preservation of Armenian cultural and religious heritage». Թարգմանաբար՝ «Միացյալ Նահանգները եւ Հայաստանը մտադիր են աջակցել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման նախաձեռնություններին»։ Հայկական կրոնական եւ մշակութային ժառանգությունը, որ միաժամանակ հնդեվրոպական ու քրիստոնեական ժառանգության խարիսխ է, հիմնականում գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Այն պետք է պահպանվի, եւ հրաշալի է, որ Հայաստանում հաստատվող Միացյալ Նահանգները նման ձեւակերպմամբ խնդիր է ներառել փաստաթղթում։
Խորը տեղաշարժեր նախատեսող փաստաթղթերը, նպատակահարմար է նախաստորագրել, ստորագրել հեռացող իշխանության հետ, որպեսզի եկող իշխանությունը արդեն փաստերի հետ գործ ունենա։
Ռուբիոյին Հայաստան բերած երկրորդ հանգամանքը, կարծում եմ, առնչվել է հունիսի 7-ի ընտրություններին։ Ռուբիոյի այցը Հայաստան, համաձայն Պետդեպի հրապարակած ժամանականցույցի ուներ երկու հատված՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում 15:30-ին, եւ փաստաթղթերի ստորագրման արարողություն 16:00-ին։ Եթե ճիշտ է տվյալը, որ Ռուբիոն Հայաստանում եղել է 45-50 րոպե, ապա հեռարձակված ստորագրման արարողությունից կրկնակի երկար տեւել է Միրզոյանի հետ հանդիպումը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն բացարձակապես տեղեկատվություն չտարածեց։ Տեղեկատվությունը առանձնազրույցի մասին տարածվեց ԱՄՆ Պետդեպից եւ այնտեղ նշված էր, որ ի թիվս այլնի խոսվել է Հայաստանում առաջիկա ընտրությունների մասին. «The Secretary and Foreign Minister discussed the peace process with Azerbaijan, the Trump Route for International Peace and Prosperity (TRIPP), and Armenia’s upcoming elections»: Թարգմանաբար․ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (TRIPP) և Հայաստանում կայանալիք ընտրությունները»։
Կա՞ մեկը, ով կասկածում է, որ եթե այդ առանձնազրույցում Ռուբիոյի կողմից ՔՊ-ի համար որեւէ նպաստավոր խոսք ասված լիներ հունիսի 7-ի ընտրությունների առնչությամբ, դա որպես դրոշակ կթափահարվեր, կթմբկահարվեր եւ կշեփորահարվեր։ Չէր լինի առանձնազրույցի մասին քար լռություն, ինչպես եղավ։
Մնում է մտածել, որ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ իշխանություններին «հորդորել» է հարգել օրինականությունը, չոտնահարել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի իրավունքները, ինչի արդյունքում էլ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ամիսներ տեւած տքնաջան աշխատանքը ընտրակաշառքի առնչվող դեպքեր իբր բացահայտելու, ձայնամոնտաժի վարժություններ անելու, հաթաթաներ տալու, Սամվել Կարապետյանի ուժի անունը անվերջ հնչեցնելու եւ վերջնահաշվում «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից հանելու իբր իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ լցվեց ջուրը։ Անդրանիկ Թեւանյանին ձերբակալելով էլ, երեւի, գլխավոր փորձն էին անում, թե ինչ արագությամբ կարող են ԿԸՀ-ում եւ դատարանում համապատսխան որոշումներ ստանալ։
Փաշինյանին նախազգուշվել է նաեւ «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից հանել ու անթույլատրելիության մասին։ ԱՄՆ ծրագրերը Հայաստանի առնչությամբ չափազանց լուրջ են եւ կարեւոր Փաշինյանի հույսին թողնվելու համար։ ԱՄՆ-ը, թերեւս, ապահովել է երկու առաջատար ուժի հետ համագործակցություն խորհրդարանում, որպեսզի երկրորդական դառնա նրանց դասավորությունը։ Իսկ Հայաստանի համար էականն այն է, որ քվեներով առաջինը լինի Կարապետյանի ուժը։