ՀՓՇ անդամներն ու Փաշինյանի Հրաժարականը պահանջող քաղաքացիները, որոնք ժամեր առաջ ԱԳՆ-ի մոտ էին ու ուզում էին «դիմավորել» Փաշինյանին, հիմա էլ շարունակում են գտնվել նախագահական նստավայրի մոտ։
Նրանք ցանկանում էին այնպես անել, որ վարչապետը չկարողանա մտնել Արմեն Սարգսյանի մոտ հանդիպման։ Սակայն Փաշինյանի ավտոշարասյանը արդեն հաջողվել է անցնել։
Ի դեպ , քաղաքացիները փորձում էին փակել ոչ միայն Բաղրամյանը, այլ նաեւ նախագահականի հետնամուտքը, ինչի արդյունքում էլ ոստիկանների հետ վիճաբանություն տեղի ունեցավ, քաշքշուկ սկսվեց։
«Նիկոլ դավաճան, Նիկոլ հողատու»,- վանկարկում են քաղաքացիները։