Քաղաքականություն

Ազատված նախարարներից մեկը կգնա նախագահական, իսկ մյուսնե՞րը

Ազատված նախարարներից մեկը կգնա նախագահական, իսկ մյուսնե՞րը

Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է նախապատրաստում, որոնց արդյունքում կազատվեն մի քանի նախարարներ եւ որոշ կառույցների ղեկավարներ: Այդ փոփոխությունները պատրաստվում են իրականացնել Երեւանի ընտրություններից հետո` հոկտեմբերի-նոյեմբեր ամիսներին: Թեեւ ակնհայտ է, որ իշխող կուսակցության կադրային բանկը շատ աղքատիկ է եւ նոր կադրերի ռեսուրս գրեթե չկա, իսկ եթե անգամ կա` հաստատ նոր նշանակվողները ավելի լավը չեն լինելու, քան հները, բայց կադրային փոփոխությունները, որպես կանոն,  թայմ-աուտի, նոր քարտ-բլանշի հնարավորություն են ստեղծում իշխանությունների համար` մարդկանց մոտ հույս է ծնվում, որ մի բան կարող է դեպի լավը փոխվել:

Ինչեւէ, մենք արդեն գրել ենք, որ մեր տեղեկություններով` մոտ 5 նախարար է հրաժեշտ տալու աթոռին, այդ թվում` Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման եւ Շրջակա միջավայրի նախարարները: Նրանց մի մասից Փաշինյանը դժգոհ է` համարում է, որ չեն արդարացրել իր սպասելիքները, մի քանիսին` բռնել են փող աշխատելու վրա, սակայն քրեական գործ չեն հարուցում, որ չխայտառակվեն եւ մարդիկ չասեն, որ սրանք էլ են նախկինների նման թալանում:

Իսկ ո՞ւր են գնալու նրանք, ումից Փաշինյանը դժգոհ է, բայց քրեական հանցագործ չի համարում: Նրանց պետք է փորձեն մի տեղ տեղավորել, որ չգնան ընդդիմադիր դաշտը համալրեն: Նման փորձ էլ Փաշինյանն ունի: Սովորաբար պաշտոնից ազատվածներին նա իրեն խորհրդական, օգնական է նշանակում, կամ` աչքից հեռու մի տեղ է տեղավորում: Այս անգամ էլ այդպես կանեն:

Օրինակ, Բարձր տեխնոլոգիաների նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որն այս պաշտոնին է նշանակվել 2022 թվականի ապրիլին, կտեղափոխվի նախագահական նստավայր: Ասում են` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու: Նա 2021 թվականին եղել է ԲՏ նախկին նախարար, այժմ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի տեղակալը եւ հավանաբար այդ շրջանից մտերիմ հարաբերություններ են հաստատվել նրանց միջեւ:

Արեգ Մարգարյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image