Հասարակություն

Դուստրը մեկնել է, իսկ Վազգեն Մանուկյանը կմեկնի՞ Հայաստանից

Դուստրը մեկնել է, իսկ Վազգեն Մանուկյանը կմեկնի՞ Հայաստանից

Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի միջնեկ դուստրը գրին քարտ է շահել ու մեկնել ԱՄՆ: Առնվազն տարօրինակ է, որ մեր նորանկախ պետականության ակունքներում կանգնած մարդու, ՀՀ առաջին վարչապետի, որը նաեւ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներից էր եւ անցումային վարչապետի` ընդդիմության թեկնածուն, ընտանիքի անդամները մեկնում են Հայաստանից, տեղափոխվում ԱՄՆ: Գուցե ինքն էլ է պատրաստվո՞ւմ մեկնել ԱՄՆ:

Մեզ հետ զրույցում Վազգեն Մանուկյանը հաստատեց մեր տեղեկությունը, ասաց, որ իր դուստրն, այո, իսկապես մեկնել է Միացյալ Նահանգներ, սակայն ոչ մշտական բնակության: «Այո, վեց ամսով գնացել են ԱՄՆ, սակայն վեց ամիս անց` ապրիլ ամսին վերադառնալու են Հայաստան»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս և ե՞րբ է իր դուստրը մեկնել, սակայն Մանուկյանն ասաց, որ անձնական թեմաների մասին հրապարակային խոսել չի ցանկանում: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է ինքը ևս արտագաղթի, սակայն վերջինս լսելով մեր այդ հարցը ծիծաղեց ու ասաց. «Եղավ, եղավ, եղավ…. եթե վերջին գնացողը լինեմ, նոր կգնամ», - հավելեց նախկին վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image