Հասարակություն

Լրտեսության մեջ մեղադրվողները ՊՆ միջին ու ցածր օղակի աշխատողներ են

Լրտեսության մեջ մեղադրվողները ՊՆ միջին ու ցածր օղակի աշխատողներ են

Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը շոկային հայտարարություն տարածեց՝ Հայաստանի պաշտպանության համակարգում լրտեսական ցանց բացահայտելու մասին։ Մենք դեռ այդ հաղորդագրությանը կանդրադառնանք, սակայն մի քանի մանրամասներ ներկայացնենք, որոնք դեռեւս հայտնի չեն։

Մասնավորապես այն, որ մեղադրյալները, որոնք ձերբակալված են 19 հոգի են։ Նրանք հիմնականում ՊՆ միջին օղակների աշխատակիցներ են՝ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան։ Թե պետական ու ռազմական գաղտնիք հանդիսացող ինչ տեղեկություններ են այս անձինք տնօրինել, որ կարող էին փոխանցել թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություններին, դժվար է ասել։ Հայաստանում լրտեսության՝ պետական դավաճանության մեջ դատված մեկ անձ կար՝ թուրքագետ Մուրադ Բոջոլյանը, ով մեղադրվում էր այն բանում, որ հայկական մամուլից տեղեկություններ էր առանձնացրել եւ տրամադրել թուրքական հատուկ ծառայություններին, որոնք վճարել էին դրա դիմաց, սակայն այդ՝ գաղտնիք չպարունակող տեղեկություններին կարող էին ծանոթանալ նաեւ համացանցի միջոցով։

Միայն այն փաստը, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է, որ այդ ինֆորմացիայի փոխանակումը կատարվել է «սոցիալական ցանցերի միջոցով», «կեղծ անհատական էջեր» բացելով արդեն որոշակի պատկերացում է տալիս, թե ինչ մակարդակի քննություն է գնացել եւ հուշում է, որ այս գործը «Մուրադբոջոլյան-2» է լինելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image