Հասարակություն

Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը չի պատրաստվում հերքել մասնաշենքը ֆրանսիականին հանձնելու մասին լուրերը

Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը չի պատրաստվում հերքել մասնաշենքը ֆրանսիականին հանձնելու մասին լուրերը

Hraparak.am- ը գրել էր ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը Հայսատանում ֆրանսիական համալսարանին փոխանցելու մասին: Կոլեկտիվի պահանջով, պարզաբանումներ ստանալու նպատակով, այսօր նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը հանդիպել է ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին:

Մասնաշենքի՝ կոլեկտիվի թիկունքում  հանձնելու լուրը հերքելու կոլեկտիվի պահանջը Զաքոյանը հրաժարվել է կատարել, նշելով, որ չի պատրաստվում անդրադառնալ Hraparak.am-ի կողմից հրապարակված լուրին:

Ստացվում է, որ չհերքելով, Զաքոյանը հաստատում է ագրարային համալսարանի ամենամեծ մասնաշենքը ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին լուրերը: Մեր տեղեկություններով կոլեկտիվը պատրաստվում է անվստահություն հայտնել Զաքոյանին և ագրարային համալսարանի մյուս ղեկավարներին, ովքեր ևս Զաքոյանի նման պաշտպանելու են ֆրանսիական համալսարանի շահերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image