Միջազգային

ԱԱ-2026-ի սենսացիան․ հնգակի չեմպիոն Բրազիլիան զիջեց Հոլանդի Նորվեգիային

ԱԱ-2026-ի սենսացիան․ հնգակի չեմպիոն Բրազիլիան զիջեց Հոլանդի Նորվեգիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի երրորդ դիմակայության շրջանակում Նյու Յորքում հանդիպեցին Բրազիլիան և Նորվեգիան։

Խաղն ավարտվեց Նորվեգիայի սենսացիոն՝ 2-1 հաղթանակով։ Նորվեգիան հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոնին Էրլինգ Հոլանդի երկու գոլերի շնորհիվ։ Նա գոլ խփեց 79-րդ և 90-րդ րոպեներին։ Նեյմարը խփեց Բրազիլիայի միակ գոլը՝ ավելացված ժամանակում իրացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը։

Բրազիլացի Բրունո Գիմարեշը վրիպեց 11 մետրանոց հարվածն իրացնելիս․ դա խաղի 14-րդ րոպեին էր։

Նորվեգիան քառորդ եզրափակիչում կխաղա Անգլիայի հետ։ Մինչև այդ Մեխիկո Սիթիում մունդիալի տանտերերից Մեքսիկան 1/8 եզրափակչում ընդունեց Անգլիային և պարտվեց 3-2 հաշվով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image