Իրանի միջուկային բանակցային խմբի ղեկավար Աբբաս Արաղչին հինգշաբթի օրն ասել է, որ Վիեննայում բանակցությունների հաջորդ փուլը կարող է լինել վերջինը, քանի որ միջուկային գործարքի մասնակիցները և ԱՄՆ-ը պետք է ընդունեն իրենց դժվար որոշումները:
Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը
Միջուկային գործարքի (Գործողության համատեղ համապարփակ ծրագիր / JCPOA) վերականգնման համար Վիեննայում բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ պատվիրակություններն անհրաժեշտ են համարել 10-օրյա ինտենսիվ բանակցություններից հետո կրկին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ:
«Շատերը հույս ունեին, որ սա կլինի վերջին փուլը, բայց պատվիրակությունները որոշեցին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ օգտագործելու մեկ շաբաթ հնարավորությունը խորհրդատվությունների համար, իսկ այնուհետև վերսկսել բանակցությունները», - հավելել է Արաղչին:
Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել, բայց որոշ կարևոր տարաձայնություններ դեռ պետք է լուծվեն:
Նա ասել է, որ հաջորդ փուլը պետք է խելամտորեն վերջին փուլը լինի, եթե մյուս կողմերը հանաձայնվեն Իրանի դիրքորոշումների հետ, այլապես գործարք չի լինի, կամ բանակցությունները կշարունակվեին: Արաղչին հավելել է, որ հաջորդ փուլի համար ժամանակ չի հաստատվել, բայց խումբը որոշել է մեկ շաբաթ ընդմիջում վերցնել:
«Եվրոպացի դիվանագետները ողջունել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում գրանցված առաջընթացը՝ հույս հայտնելով, որ շուտով կարող է համաձայնություն ձեռք բերվել, որպեսզի երկիրը կատարի 2015-ի միջուկային գործարքի պայմանները», - գրել է «Եվրանյուզը»։
Եվրոպացիները նաև հույս ունեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին կմիանա Բարաք Օբամայի վարչակազմի կողմից բանակցած համաձայնագրին, որը նրա իրավահաջորդ Դոնալդ Թրամփը լքել է 2018-ին:
Եվրոպական Միության պաշտոնյա Էնրիկե Մորան, որը նախագահում էր չորեքշաբթի օրը Վիեննայում կայացած բանակցությունները, ասել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան տուն՝ իրենց կառավարություններին տեղեկություն փոխանցելու համար, իսկ այնուհետև հաջորդ շաբաթ կրկին հանդիպեն Ավստրիայի մայրաքաղաքում: «Համոզված եմ, որ հաջորդ փուլը կլինի այն փուլը, որում մենք վերջապես ձեռք կբերենք գործարքը», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԵՄ-ն ներկայացնող դիվանագետը:
«Կան մի քանի քաղաքական խնդիրներ (և) կան մի շարք տեխնիկական խնդիրներ, ևս բավականին համալիր», - հավելել է նա: Մորան կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր մայրաքաղաք պետք է կանաչ լույս վառի իր համապատասխան պատվիրակություններին` համաձայնագիրը ձեռք բերելու համար, և կարծում եմ, որ փաստ կլինի հաջորդ շաբաթ», - նշել է Մորան:
«Եվրոպական այլ դիվանագետներ, խոսելով անանունության պայմանում, քանի որ լիազորված չեն վկայակոչվել իրենց անուններով, Վիեննայում ընթացող բանակցությունները որակել են որպես «բուռն և արդյունավետ»», - հաղորդել է ամերիկյան «Ասսոշիեյթիդ Փրեսսը» (Associated Press / AP )-ն։ Նրանք նաև զգուշացրել են, որ բանակցությունները կդառնան ավելի բարդ, քանի որ «պատվիրակները ավելի բարդ խնդիրների են առընչվում»: