Այլ

Դիվանագետները հույս ունեն Իրանի միջուկային գործարքի շուրջ հաջորդ շաբաթ համաձայնության գալ

Դիվանագետները հույս ունեն Իրանի միջուկային գործարքի շուրջ հաջորդ շաբաթ համաձայնության գալ

Իրանի միջուկային բանակցային խմբի ղեկավար Աբբաս Արաղչին հինգշաբթի օրն ասել է, որ Վիեննայում բանակցությունների հաջորդ փուլը կարող է լինել վերջինը, քանի որ միջուկային գործարքի մասնակիցները և ԱՄՆ-ը պետք է ընդունեն իրենց դժվար որոշումները:

Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը

Միջուկային գործարքի (Գործողության համատեղ համապարփակ ծրագիր / JCPOA) վերականգնման համար Վիեննայում բանակցությունների հինգերորդ փուլից հետո  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ պատվիրակություններն անհրաժեշտ են համարել 10-օրյա ինտենսիվ բանակցություններից հետո կրկին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ:

«Շատերը հույս ունեին, որ սա կլինի վերջին փուլը, բայց պատվիրակությունները որոշեցին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ օգտագործելու մեկ շաբաթ հնարավորությունը խորհրդատվությունների համար, իսկ այնուհետև վերսկսել բանակցությունները», - հավելել է Արաղչին:

Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել, բայց որոշ կարևոր տարաձայնություններ դեռ պետք է լուծվեն:

Նա ասել է, որ հաջորդ փուլը պետք է խելամտորեն վերջին փուլը լինի, եթե մյուս կողմերը հանաձայնվեն Իրանի դիրքորոշումների հետ, այլապես գործարք չի լինի, կամ բանակցությունները կշարունակվեին: Արաղչին հավելել է, որ հաջորդ փուլի համար ժամանակ չի հաստատվել, բայց խումբը որոշել է մեկ շաբաթ ընդմիջում վերցնել:

«Եվրոպացի դիվանագետները ողջունել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում գրանցված առաջընթացը՝ հույս հայտնելով, որ շուտով կարող է համաձայնություն ձեռք բերվել, որպեսզի երկիրը կատարի 2015-ի միջուկային գործարքի պայմանները», - գրել է  «Եվրանյուզը»։

Եվրոպացիները նաև հույս ունեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին կմիանա Բարաք Օբամայի վարչակազմի կողմից բանակցած համաձայնագրին, որը նրա իրավահաջորդ Դոնալդ Թրամփը լքել է 2018-ին: 

Եվրոպական Միության պաշտոնյա Էնրիկե Մորան, որը նախագահում էր չորեքշաբթի օրը Վիեննայում կայացած բանակցությունները, ասել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան տուն՝ իրենց կառավարություններին տեղեկություն փոխանցելու համար, իսկ այնուհետև հաջորդ շաբաթ կրկին հանդիպեն Ավստրիայի մայրաքաղաքում: «Համոզված եմ, որ հաջորդ փուլը կլինի այն փուլը, որում մենք վերջապես ձեռք կբերենք գործարքը», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԵՄ-ն ներկայացնող դիվանագետը:

«Կան մի քանի քաղաքական խնդիրներ (և) կան մի շարք տեխնիկական խնդիրներ, ևս բավականին համալիր», - հավելել է նա:  Մորան կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր մայրաքաղաք պետք է կանաչ լույս վառի իր համապատասխան պատվիրակություններին` համաձայնագիրը ձեռք բերելու համար, և կարծում եմ, որ փաստ կլինի հաջորդ շաբաթ», - նշել է Մորան:

«Եվրոպական այլ դիվանագետներ, խոսելով անանունության պայմանում, քանի որ լիազորված չեն վկայակոչվել իրենց անուններով, Վիեննայում ընթացող բանակցությունները որակել են որպես «բուռն և արդյունավետ»», - հաղորդել է ամերիկյան «Ասսոշիեյթիդ Փրեսսը» (Associated Press / AP )-ն։ Նրանք նաև զգուշացրել են, որ բանակցությունները կդառնան ավելի բարդ, քանի որ «պատվիրակները ավելի բարդ խնդիրների են առընչվում»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image