Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ՝ աշխատանքը համատեղելով հանգստի հետ։ ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների մասին․ Ռիգա, Չիկագո, Վենետիկ, Պալերմո, Ստրասբուրգ, Տաշքենդ, Փարիզ, Գերմանիա, Բուխարեստ, Մոնրեալ, Բեռլին, Պեկին։ Հունիսի 25-27-ն էլ ԱԺ նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռիգա՝ Լատվիայի Հանրապետություն։ 11 հոգանոց պատվիրակությունում, Սիմոնյանից բացի, երեք օրենսդիր է ընդգրկված՝ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, մյուսներն Ալեն Աիմոնյանի եւ ԱԺ աշխատակազմի «տուրիստներն» են։ Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված չէ Սիմոնյանի խոսնակը, ով ընգրկված է եղել բոլոր նախորդ գործուղումների ժամանակ:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապ...
Վերջին 3 օրերին 5 տասնյակից ավելի սպաներ եւ զինվորականներ դատական հայց են ներկայացրել պաշտպանության...
«Հրապարակ»․ ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա
Այն ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարար...
Ա՜յս աստիճանի ցինիկ...
Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...
«Հրապարակ»․ Իշխող թիմում մի քանի սցենար ունեն
Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ թվացյալ հաղթական տրամադրությունների հակառակ կողմում մտա...
×
❮
❯