Տեղեկացրել էինք, որ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվել է, և դատավոր Գնել Գասպարյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու։
Այսօր ժամը 17:30 պետք է հրապարկվեր Առուշ Առուշանյանի դատավճիռը, սակայն արդեն մոտ երկու ժամ է դատավորը չի ներկայանում և չի հրապարակում այն:
Առուշ Առուշանյանի աջակիցները, չնայած շատ ցուրտ եղանակին, դրսում սպասում են դատավորի վճռին:
Գորիսի քաղաքապետի աջակիցներից մեկի փոխանցմամբ, ոչ մի բացատրություն չեն ստացել, թե ինչու դատավորը չկա և շատ անհանգստացած են, որ սա կարող է վատ բան նշանակել:
Մեզ խնդրեցին, արագ հրապարակում անել, և փորձել պարզել . թե ինչ է կատարվում և ուր է անհետացել Առուշ Առուշանյանի դատավորը: